Սաուդյան Արաբիայի խնդրանքով Պարսից ծոցի երկրների հետ հանդիպումը չեղարկվել է

Պարսից ծոցի երկրների հետ սեպտեմբերի 14-ին նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով՝ Եմենում շարունակվող լարվածության պատճառով, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Այո, դա ճիշտ է։ Հանդիպումը հետաձգվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով։ Դա պայմանավորված է նրանց և Եմենի միջև առկա իրավիճակով»,- ասել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։

Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված էր անցկացնել Օմանում՝ սեպտեմբերի 14-ին։ Սեպտեմբերի 11-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին հաստատել էր Իրանի մասնակցությունը։ Նրա խոսքով՝ հանդիպմանը նախատեսվել էր քննարկել ոչ միայն տարածաշրջանային խնդիրներ, այլև Իրանի և Օմանի միջև բանակցությունների արդյունքները՝ կապված Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության համար անվտանգ երթուղիների ստեղծման հետ։ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խոչընդոտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա հակամարտության պատճառով, որը շարունակվում է փետրվարի 28-ից։

Leave a comment