Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերին. Պեսկով

Բաժանորդագրվել

2026-ի սկզբին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները եռակողմ բանակցություններ են անցկացրել Աբու Դաբիում։

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 13 — Sputnik. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ արդեն հոկտեմբերին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չենք բացառում այս հնարավորությունը. մենք խոսում ենք կանխատեսելի ապագայի մասին։ Այսինքն, իհարկե, հոկտեմբերը չի կարելի բացառել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հաջորդ եռակողմ հանդիպման ժամանակացույցի մասին հարցին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հայտարարել էր, որ Մոսկվայում և Կիևում հանդիպումներից հետո ամերիկյան կողմն ավելի հստակ պատկերացում ունի այն մասին, թե ինչը կարող է նպաստել հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։

Նրա խոսքով՝ շփումները նաև նոր գաղափարներ են առաջացրել, որոնք կարող են քննարկվել մոտ ապագայում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ։

2026 թվականի սկզբին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները եռակողմ բանակցություններ են անցկացրել Աբու Դաբիում։

Leave a comment