Երկուշաբթի օրը Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարները կհանդիպեն Քարդիֆում՝ ստորագրելու համագործակցության համաձայնագիր, որը ներառում է անկախության հանրաքվեներ անցկացնելու իրավունքը, գրել է «The Telegraph»-ը։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ փաստաթուղթը նպատակ ունի քաղաքական ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմի վրա։
Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդներ Պլայդ Կամրին ու Շին Ֆեյնը կքննարկեն համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, էներգետիկան, Եվրոպայի հետ հարաբերությունները և ինքնորոշման իրավունքը։
Շոտլանդիայի առաջին նախարար և SNP-ի առաջնորդ Ջոն Սուինին հայտարարել է, որ Միացյալ Թագավորության կառավարման ներկայիս համակարգը «կայուն չէ»։