Մարդիկ, ովքեր հեռու են բարոյականությունից, հանկարծ սկսել են բարոյականության դասեր տալ։ Մարդիկ, ովքեր սրբությունները թողել են շներին, հանկարծ սկսում են խոսել սրբություններից։ Մարդիկ, ովքեր նախկինում ոչինչ էին, հիմա մտածում են թե արժեք են իրենցից ներկայացնում ,խոսում են կրկին անգամ ոչնչից։ Ինչպես կասեր Սուրբ Գրային հեղինակը « Ունայնություն ունայնության» են։
Հայ Եկեղեցին ու Հայոց Հայրապետները նմաններին շատ են տեսել ու մաշել դրանց։
Ձեր վայրահաչոցը պարոնայք, նոր բան չէ։ Պատմությունն ու ժամանակն ինքը ձեր գնահատականը կտա։
Վստահաբար դուք արդեն ապահովագրել եք ձեր խղճուկ տեղը` պատմության մեջ խարան ունեցողների շարքերը։
Խելքներին աշեցեք…
Տեր Պսակ քահանա Մկրտչյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: