Lիլիթ Գալստյանը խոսել է Հայաստանի ու Ֆինլանդիայի միջև հարաբերությունների աշխուժացման ու միջխորհրդարանական համագործակցության զարգացման կարևորությունից

ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Գալստյանը, խմբի անդամներ Քնարիկ Հարությունյանը և Գարիկ Սարգսյանը նոյեմբերի 17-ին հանդիպել են Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ (նստավայրը` Հելսինկի, Ֆինլանդիա)։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Լիլիթ Գալստյանը խոսել է Հայաստանի ու Ֆինլանդիայի միջև հարաբերությունների աշխուժացման ու միջխորհրդարանական համագործակցության զարգացման կարևորությունից` այդ հարցում ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը։

Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման զգալի ներուժի առկայությունն ու այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը։

Կիրստի Նարինենը, կարևորելով նմանատիպ հանդիպումները, համակարծիք է եղել, որ մի շարք ոլորտներում կա չօգտագործված ներուժ։

Հանդիպմանը պատգամավորներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող հարաբերություններին, խոսել մեր երկրի եվրոպական ձգտումներից։

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment