«Գալիս ենք որպես հայ մարդ, հավատացյալ՝ հավատալով ոչ միայն Քրիստոսի հարությանը, այլև մեր հայրենիքի հարության հեռանկարին, որ թե Աստծո, թե մեր ձեռքում է»,- այսօր Մայր տաճարի բակում լրագրողներին ասել է քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր նշվող Խաչվերաց տոնի խորհրդին։
Նրա խոսքով. «Այսօր գիտենք, որ Միքայել սրբազանն է մատուցելու սուրբ պատարագը, ինքը իր կյանքը տվել է հավատի ու հայրենիքի ծառայությանը և եղել է խղճի ու քաղաքական բանտարկյալ։ Մեր մեջից ինքն ամենաազատներից է, որովհետև մինչև հիմա կան քաղաքական գործիչներ, սրբազաններ, հոգևոր հայրեր, շարքային քաղաքացիներ, որոնք հետապնդման մեջ են, բանտարկված։ Այսօրը նաև իրենց համար է, որ հավատանք, որ մեր հայրենիքում նրանք կլինեն իրավատեր, ազատ։ Մնացածը Աստծո ու մեր միասնական ձեռքում է»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: