https://arm.sputniknews.ru/20260913/zaek-i-hamar-vareliq-teghapvokhvogh-meqenanerin-harvatsi-hetevanqvov-erku-zintsarajvogh-e-zvohvel-106789768.html
ԶԱԷԿ-ի համար վառելիք տեղափոխող մեքենաներին հարվածի հետևանքով երկու զինծառայող է զոհվել
ԶԱԷԿ-ի համար վառելիք տեղափոխող մեքենաներին հարվածի հետևանքով երկու զինծառայող է զոհվել
Sputnik Արմենիա
«Ռոսատոմի» ղեկավարը տեղի ունեցածը գնահատել է որպես կայանի միջուկային անվտանգության սպառնալիք։ 13.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-13T12:49+0400
2026-09-13T12:49+0400
2026-09-13T12:49+0400
զապորոժիե
ալեքսեյ լիխաչով
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100235420_0:0:3007:1691_1920x0_80_0_0_a830aa05ef19d3bf69830c54e606b310.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ռուս երկու զինծառայող զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են Զապորոժիեի ատոմակայանի համար դիզելային վառելիք տեղափոխող բենզատարների վրա հարվածների հետևանքով։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։Նրա խոսքով՝ սեպտեմբերի 11-ին մի շարք համակցված հարվածներ են հասցվել ատոմակայանի պարագծի անմիջական հարևանությամբ։ Վիրավորների թվում կան ծանր վիճակում գտնվող զինծառայողներ։«Ռոսատոմի» ղեկավարը ընդգծել է, որ դիզելային վառելիքը նախատեսված էր Զապորոժիեի ատոմակայանի կարիքների համար։ Այն անհրաժեշտ է պահեստային գեներատորների աշխատանքի համար, որոնք արտաքին էլեկտրացանցից անջատվելու դեպքում կայանն ապահովում են էլեկտրաէներգիայով։Լիխաչովը հիշեցրել է, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ԶԱԷԿ-ը գրեթե երեք շաբաթ մնացել էր առանց արտաքին էլեկտրամատակարարման և աշխատել էր դիզելային գեներատորների հաշվին։ Նրա պնդմամբ՝ ուկրաինական կողմը գիտեր տեղափոխվող վառելիքի նշանակության մասին։«Ռոսատոմի» ղեկավարը տեղի ունեցածը գնահատել է որպես կայանի միջուկային անվտանգության սպառնալիք։Նա նաև տեղի ունեցածը կապել է Էներգոդարի շարունակվող հարձակումների հետ, որտեղ գտնվում է Զապորոժիեի ատոմակայանը։Լիխաչովը կոչ է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը արձագանքել տեղի ունեցածին և նշել հարձակման համար պատասխանատուներին։«Ելնում ենք այն հանգամանքից, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է խստորեն դատապարտի այս հանցավոր արարքը՝ նշելով մեղավորներին», – ասել է «Ռոսատոմի» ղեկավարը։Նա նաև կոչ է արել արևմտյան երկրներին հեռու մնալ ուկրաինական կողմի նման գործողություններից։Զապորոժիեի ատոմակայանը Դնեպրի ձախ ափին է՝ Էներգոդարի մոտ, և 2022 թվականից գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության ներքո։ Արտաքին էլեկտրամատակարարման կորստի դեպքում կայանի անվտանգությունն ապահովելու համար օգտագործվում են պահեստային դիզելային գեներատորներ, ուստի վառելիքի բավարար պաշարների առկայությունը վճռորոշ նշանակություն ունի անվտանգության համակարգերի աշխատանքի պահպանման համար։
զապորոժիե
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100235420_136:0:2865:2047_1920x0_80_0_0_9130961eb399f0796f13217f0ad1b69f.jpg.webp
զապորոժիե, ալեքսեյ լիխաչով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
զապորոժիե, ալեքսեյ լիխաչով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
«Ռոսատոմի» ղեկավարը տեղի ունեցածը գնահատել է որպես կայանի միջուկային անվտանգության սպառնալիք։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ռուս երկու զինծառայող զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են Զապորոժիեի ատոմակայանի համար դիզելային վառելիք տեղափոխող բենզատարների վրա հարվածների հետևանքով։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 11-ին մի շարք համակցված հարվածներ են հասցվել ատոմակայանի պարագծի անմիջական հարևանությամբ։ Վիրավորների թվում կան ծանր վիճակում գտնվող զինծառայողներ։
«Զոհվել է երկու զինծառայող, մեծ թվով ռուս զինվորականներ վիրավորվել են։ Նրանք բոլորը զբաղված էին բացառապես քաղաքացիական առաքելության ապահովմամբ», – ասել է Լիխաչովը։
«Ռոսատոմի» ղեկավարը ընդգծել է, որ դիզելային վառելիքը նախատեսված էր Զապորոժիեի ատոմակայանի կարիքների համար։ Այն անհրաժեշտ է պահեստային գեներատորների աշխատանքի համար, որոնք արտաքին էլեկտրացանցից անջատվելու դեպքում կայանն ապահովում են էլեկտրաէներգիայով։
Լիխաչովը հիշեցրել է, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ԶԱԷԿ-ը գրեթե երեք շաբաթ մնացել էր առանց արտաքին էլեկտրամատակարարման և աշխատել էր դիզելային գեներատորների հաշվին։ Նրա պնդմամբ՝ ուկրաինական կողմը գիտեր տեղափոխվող վառելիքի նշանակության մասին։
«Ռոսատոմի» ղեկավարը տեղի ունեցածը գնահատել է որպես կայանի միջուկային անվտանգության սպառնալիք։
«Այս իրավիճակը կարելի է միայն միանշանակ մեկնաբանել՝ Կիևի ռեժիմն անկեղծորեն բռնել է Եվրոպայի խոշորագույն ատոմակայանում միջուկային միջադեպ հրահրելու ճանապարհը՝ անկանխատեսելի հետևանքներով, ընդ որում՝ ոչ միայն հարակից տարածաշրջանների համար»,-հայտարարել է Լիխաչովը։
Նա նաև տեղի ունեցածը կապել է Էներգոդարի շարունակվող հարձակումների հետ, որտեղ գտնվում է Զապորոժիեի ատոմակայանը։
Լիխաչովը կոչ է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը արձագանքել տեղի ունեցածին և նշել հարձակման համար պատասխանատուներին։
«Ելնում ենք այն հանգամանքից, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է խստորեն դատապարտի այս հանցավոր արարքը՝ նշելով մեղավորներին», – ասել է «Ռոսատոմի» ղեկավարը։
Նա նաև կոչ է արել արևմտյան երկրներին հեռու մնալ ուկրաինական կողմի նման գործողություններից։
Զապորոժիեի ատոմակայանը Դնեպրի ձախ ափին է՝ Էներգոդարի մոտ, և 2022 թվականից գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության ներքո։ Արտաքին էլեկտրամատակարարման կորստի դեպքում կայանի անվտանգությունն ապահովելու համար օգտագործվում են պահեստային դիզելային գեներատորներ, ուստի վառելիքի բավարար պաշարների առկայությունը վճռորոշ նշանակություն ունի անվտանգության համակարգերի աշխատանքի պահպանման համար։