Հարվածներ ՌԴ մարզերին. ի՞նչ է հայտնի այս ժամին

https://arm.sputniknews.ru/20261116/harvatsner-rd-marzerin-inch-e-hajtni-ajs-zhamin-109377327.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/16/48733757_99:0:1519:1065_1920x0_80_0_0_e03e5521d43672953c0d991886dd6ca7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու

անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու

Բաժանորդագրվել

Կրասնոդարի երկրամասի Սևերսկի շրջանում անօդաչուների հարձակումը հետ է մղվել հինգ ժամ։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական անօդաչուները գրոհել են Կուբանի վրա. տուժել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի Սևերսկի շրջանի մունիցիպալ կառույցի ղեկավար Ալեքսեյ Չևերևը։

«Այսօր գիշերը Սևերսկի շրջանում ավելի քան հինգ ժամ հետ է մղվել ուկրաինական անօդաչուների հարձակումը։ Սևերսկայա ավանում բնակելի շենքեր են վնասվել։ Նախնական տվյալներով՝ վեց մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա։ Նրանց բուժհաստատություն են տեղափոխել՝ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու համար», – Max հարթակում հայտնել է Չևերևը։

Նա նշել է, որ տեղում աշխատում են օպերատիվ և հատուկ ծառայությունների աշխատակիցները։

Ռոստովի մարզի վրա անօդաչուների հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել։ Մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ քաղաքի չորս արտադրական օբյեկտներում հրդեհներ են բռնկվել։ Միլլերովսկի շրջանի Ռոգալիկ գյուղում անօդաչուների բեկորները երեք մասնավոր տուն և գազատար են վնասել։ Նաև հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է, որ ԱԹՍ–ներով զանգվածային հարձակում է ձեռնարկվել Մոսկվայի մարզի վրա։ Նոյեմբերի 15-ին` Մոսկվայի ժամանակով ժամը17:00-ից մինչև նոյեմբերի 16-ը` Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, Մոսկվայի մարզի ուղղությամբ մոտ 600 անօդաչու է թռել։

Անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է ծայրամասերում, 191-ը չեզոքացվել է մայրաքաղաքին մոտենալիս։

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Leave a comment