«Դեռ առիթներ կլինեն դրա մասին խոսելու»․ Արմեն Գրիգորյանը՝ ԱԽ քարտուղարի պաշտոնից զրկվելու մասին

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը չի ցանկանում մանրամասնել՝   ինչու է հեռացել պետական համակարգից։ 

«Անկեղծ ասած, այս պահին պատրաստ չեմ այդ թեմայի շուրջ խոսել, դեռ առիթներ կլինեն դրա մասին խոսելու»,- Բուն TV-ին տված հարցազրույցում ասել է Գրիգորյանը։

Նա չի հաստատել նաև տեղեկությունները, թե չի ցանկացել ստանձնել իրեն առաջարկված պաշտոնները՝ ԱԽ քարտուղարի պաշտոնից հետո դրանք ոչ համարժեք համարելով։

Գրիգորյանը պնդել է, թե քաղաքական թիմից չի հեռացել և շարունակում է Հայաստանի հետ կապված ծրագրերի ուղղությամբ աշխատանքը։

Հիշեցնենք՝ ԱԽ նախկին քարտուղարը այժմ «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությունում ավագ խորհրդական է։ 

Leave a comment