ԵԱՏՄ–ի և Աֆրիկայի երկրների միջև ապրանքաշրջանառությունը 10 տարում աճել է ավելի քան 2 անգամ

Բաժանորդագրվել

ԵՏՀ–ն առանձնահատուկ նշանակություն է տալիս Աֆրիկյան միության հանձնաժողովի հետ երկխոսությանը, այժմ համաձայնեցվում է համագործակցության մասին նոր հուշագրի նախագիծը:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ի և Աֆրիկայի երկրների միջև ապրանքաշրջանառությունը 10 տարում աճել է ավելի քան երկու անգամ՝ գերազանցելով 25 միլիարդ դոլարը: Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Աֆրիկայի տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«2015-ից մինչև 2025 թվականը եվրասիական հնգյակի ապրանքաշրջանառությունը Աֆրիկայի երկրների հետ ավելացել է ավելի քան երկու անգամ՝ գերազանցելով 25 միլիարդ դոլարը: 2026 թվականի սկզբից այս ցուցանիշն աճել է ևս 9%-ով՝ կազմելով շուրջ 17 միլիարդ դոլար»,- ասել է Սագինտաևը։

ԵՏՀ-ում նշել են, որ աֆրիկացի արտահանողների աջակցության կարևոր գործիք է ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգը, որի առավելություններից օգտվում է 47 երկիր:

ԵՏՀ-ն առանձնահատուկ նշանակություն է տալիս Աֆրիկյան միության հանձնաժողովի հետ երկխոսությանը, այժմ համաձայնեցվում է համագործակցության մասին նոր հուշագրի նախագիծը:

Երկխոսության հետագա ամրապնդման համար Սագինտաևն առաջարկել է Աֆրիկյան միության հանձնաժողովի հարթակում կազմակերպել «ԵԱՏՄ օրեր»:

Սագինտաևը նաև հայտնել է, որ տասը տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության համախառն ՀՆԱ-ն աճել է 20%-ով և գերազանցել երեք տրիլիոն դոլարը:

ԳՄՕ արտադրանքի նկատմամբ վերահսկողություն ԵԱՏՄ-ում դեռևս ձևավորված չէ. ղրղըզ փորձագետ

Leave a comment