ԲՐԻԿՍ-ի երկրների միջև ազգային արժույթների կիրառման ընդլայնումը կարևոր է. Փեզեշքիան

https://arm.sputniknews.ru/20260911/briks-i-erkrneri-mijev-azgajin-arzhujtneri-kirarman-yndlajnumy-karevvor-e-pezeshqian-106750873.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106749883_0:0:2729:2047_1920x0_80_0_0_c22e6ae53f21d7c429b4fd6023c26d43.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բրիկս, իրանի իսլամական հանրապետություն, մասուդ փեզեշքիան, առևտուր

բրիկս, իրանի իսլամական հանրապետություն, մասուդ փեզեշքիան, առևտուր

Բաժանորդագրվել

Ներկայիս համաշխարհային ֆինանսական համակարգը խոցելի է մի քանի սահմանափակ արժույթների շուրջ կենտրոնացվածության պատճառով։ Փեզեշքիանը կարծքում է, որ ԲՐԻԿՍ-ի բանկը կարող է դառնալ անդամ երկրների արժութային շարժիչը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանը կարևոր քայլ է անվանել ԲՐԻԿՍ-ի երկրների միջև առևտրում ազգային արժույթների կիրառման ընդլայնումը։

«Այս քայլը պետք է լրացվի անհրաժեշտ գործիքակազմի ստեղծմամբ՝ ռիսկերին դիմակայելու համար»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ-ի գործարար ֆորումում։

Նրա խոսքով՝ ընթացիկ ֆինանսական համակարգը խոցելի է քաղաքական ցնցումների առջև։

Իրանն առաջարկում է ԲՐԻԿՍ-ի շրջանակում ստեղծել համատեղ վերապահովագրական ընկերություն՝ 10 միլիարդ դոլար նախնական կապիտալով` խոշոր ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերի ռիսկերն ապահովագրելու համար։

«Ստեղծելով կայուն պոտենցիալ իր անդամների և գլոբալ Հարավի երկրների տնտեսությունների համար՝ ԲՐԻԿՍ-ը պետք է ձևավորի մի միջավայր, որտեղ ոչ մի երկիր չի կարողանա ֆինանսական գործիքների կամ տեխնոլոգիաների մենաշնորհի միջոցով խանգարել մյուսին օրինական առևտուր վարել»,- ասել է Փեզեշքիանը ԲՐԻԿՍ-ի գործարար ֆորումի ժամանակ իր ելույթում։

Նա նաև նշել է, որ Իրանը, ունենալով ձեռնտու աշխարհագրական դիրք և էներգետիկ ռեսուրսներ, պատրաստ է դառնալ ԲՐԻԿՍ-ի տնտեսական համակարգի կարևոր օղակներից մեկը և աշխատել ավելի բաց ու կայուն տնտեսություն ստեղծելու ուղղությամբ։

ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը 2006 թվականին ստեղծել են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանն ու Բրազիլիան, իսկ 2011 թվականին դրան միացել է ՀԱՀ-ը։ 2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են ևս մի շարք երկրներ։ 2026 թվականին ԲՐԻԿՍ-ում նախագահում է Հնդկաստանը։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-13-ը Նյու Դելիում։

Leave a comment