Վարորդը ստացավ կարգապահական տույժ, հուսամ՝ սա զսպող միջոց կլինի․ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար

Վարորդը ստացավ կարգապահական տույժ, հուսամ՝ սա զսպող միջոց կլինի․ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Գյումրեցի վարորդը կարգապահական տույժի է ենթարկվել»։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Էդգար Բաղդասարյանը։

«Վարորդը ստացավ կարգապահական տույժ։

Հույս ունեմ՝ սա զսպող և նախազգուշացնող միջոց կլինի նաև մյուս վարորդների համար, որպեսզի այսուհետև առավել զգոն լինեն, հարգալից վերաբերվեն քաղաքացիներին և պատշաճ կատարեն իրենց աշխատանքային պարտականությունները։

Քաղաքացու նկատմամբ հարգանքը հանրային ծառայություն մատուցողի պարտականությունն է»,- ասվում է գրառման մեջ։

Leave a comment