Դիլիջա՜ն, Evocabank-ը գալիս է

Սեպտեմբերի 18-ին Evocabank-ը նշում է իր նոր «Դիլիջան» մասնաճյուղի բացումը մեծ բացօթյա համերգով՝ DJ Jokey-ի և Ռեինկարնացիայի մասնակցությամբ։

Սեպտեմբերի 18-ին Դիլիջանի Կենտրոնական հրապարակում տեղի կունենա Evocabank-ի նոր մասնաճյուղի բացումը՝ մեծ բացօթյա համերգով։ Երեկոն սկսելու է DJ Jokey-ը, այնուհետև բեմը ձեր բոլորի կողմից սիրված Ռեինկարնացիայինն է։

Այս երեկոն Բանկը կազմակերպել է հատուկ ձեզ համար, որպեսզի Evoca-ի՝ Դիլիջան գալը նշվի ոչ միայն նոր մասնաճյուղի բացումով, այլ լավ երաժշտությամբ ու բարձր տրամադրությամբ։

17:00 – DJ Jokey

19:00 – Reincarnation

Հասցեն՝ Դիլիջանի Կենտրոնական հրապարակ:

Մուտքն ազատ է:

Leave a comment