Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպորտի խորհրդի նիստում մի շարք հանձնարարականներ է տվել սպորտի զարգացման վերաբերյալ։
Նա ընդգծել է ազգային մարզաձևերի զարգացման և սպորտի նորարարական ուղղություններին աջակցելու կարևորությունը։
Պուտինը հանձնարարել է հաջորդ տարվանից «Հայրենիքի պաշտպանների գավաթի» մրցումներն անցկացնել ամենաբարձր մակարդակով։
Նրա խոսքով՝ երեխաների անվճար մասնակցությամբ հիմնական մրցումների ցանկը պետք է պարբերաբար համալրվի։