Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում մի շարք անձինք են ձերբակալվել, որոնց թվում է նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձը։ Այդ մասին ահյտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը:
Նշվել է, որ ձերբակալություններն իրականացվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին առնչվող վարույթի շրջանակում։
«ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու, դրան օժանդակելու և խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձը»,- հայտնել են կոմիտեից: