Պատմաբան Մհեր Հակոբյանի ՖԲ գրառումը.
Սա եմենյան հութիների կողմից Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հասցրած ԱՄԵՆԱՑԱՎՈՏ հրթիռա-դրոնային հարվածն էր, չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ նախկինում խոցվել էին մի քանի նավթավերամշակման գործարաններ։ Հորմուզի նեղուցի արգելափակումից հետո այս նավթամուղը Սաուդյան Արաբիայի համար դարձել էր այն փրկարար օղակը, որը թույլ չի տալիս թագավորության ֆինանսներին փլուզվել։ Դրանով օրական մինչև 6 միլիոն բարել նավթի մղումը հնարավորություն էր տալիս նավթի և նավթամթերքի գների աճի հաշվին եթե ոչ ծայրը ծայրին հասցնել, ապա գոնե ոչ այնքան արագ սպառել սեփական պահուստները։
Երկու օր առաջ Սաուդյան արքայազնը դիմեց Թրամփին, որ ամերիկացիք հարված հասցնեն հութիներին, սակայն Թրամփն ասաց, որ զբաղված է Իրանով: Բացատրելի է, ԱՄՆ-ն թողնում է, որ ՏՐՈՐԵՆ ՍԱՈՒԴՅԱՆՆԵՐԻՆ, որպեսզի հետագայում Իրանի հարցով նրանք ավելի շահագրգռված լինեն: Իսկ Սաուդյանների կրած վնասները հսկայական են, ընդ որում վտանգի տակ է արդեն նույնիսկ հանրահայտ «արաբական անսպառ հարստությունը»:
Հետաքրքիր է, որ լռում են նաև վերջերս ի հայտ եկած Սաուդյան Արաբիայի դաշնակիցները: «Շեկ ենիչերին» հայացքն է փախցնում, իսկ նրա արտաքին գործերի նախարարությունն էլ Պակիստանի հետ միասին հայտարարություն է տարածել, որ… Սաուդյան Արաբիան օգնության կարիք չունի:
Բա, դե խառնվեք, ախպեր, թե՞… սա վտանգավոր է, սա Մանազկերտի 1071 թ-ի ճակատամարտի վրա անվնաս հեղինակություն հավաքել չէ…
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: