https://arm.sputniknews.ru/20261112/amn-n-evrvopacineri-het-sksel-e-qnnarkel-majrcamaqum-anvtangutjan-tshartarapetutjuny-109280115.html
ԱՄՆ-ն եվրոպացիների հետ սկսել է քննարկել մայրցամաքում անվտանգության ճարտարապետությունը
ԱՄՆ-ն եվրոպացիների հետ սկսել է քննարկել մայրցամաքում անվտանգության ճարտարապետությունը
Sputnik Արմենիա
Ամերիկյան կողմը ցանկանում է համոզել Ռուսաստանի առաջնորդին համաձայնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հետագա փուլերին Եվրոպայի ներկայացուցիչների… 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T17:15+0400
2026-11-12T17:15+0400
2026-11-12T17:33+0400
ջարեդ քուշներ
սթիվեն ուիտկոֆ
ուկրաինա
եվրոպա
ռուսաստան
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109276148_1:0:1350:759_1920x0_80_0_0_b03895edb3ee75409975529e470a242e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն արդեն սկսել է Եվրոպայի ներկայացուցիչների հետ քննարկել մայրցամաքում անվտանգության ճարտարապետությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի բանագնաց Ջարեդ Քուշները:Նրա խոսքով, ամերիկացիները տեսնում են, որ եվրոպացիները ցանկություն ունեն մասնակցել բանակցություններին և վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը։Ավելի վաղ «Axios» պարբերականը գրել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանին խնդրել է նոր առաջարկ պատրաստել Եվրոպայի հետ անվտանգության մասին ապագա համաձայնագրի վերաբերյալ, որը կներառի ոչ միայն ռուսական պահանջները, այլև Մոսկվայի կոնկրետ քայլերը՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Վաշինգտոնում կարծում են, որ առանց եվրոպական մասնակցության անհնար է պայմանավորվել մայրցամաքում անվտանգության ապագա համակարգի մասին: Ամերիկացի բանակցողներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիտկոֆը պետք է կրկնեն այս առաջարկը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
ուկրաինա
եվրոպա
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109276148_170:0:1182:759_1920x0_80_0_0_63fcafdfc2c4dd909bb3fc3fac6d3b40.jpg.webp
ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ, ուկրաինա, եվրոպա, ռուսաստան, ամն
ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ, ուկրաինա, եվրոպա, ռուսաստան, ամն
Ամերիկյան կողմը ցանկանում է համոզել Ռուսաստանի առաջնորդին համաձայնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հետագա փուլերին Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությանը:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն արդեն սկսել է Եվրոպայի ներկայացուցիչների հետ քննարկել մայրցամաքում անվտանգության ճարտարապետությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի բանագնաց Ջարեդ Քուշները:
Նրա խոսքով, ամերիկացիները տեսնում են, որ եվրոպացիները ցանկություն ունեն մասնակցել բանակցություններին և վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ եվրոպացիները Աբու Դաբիում թեպետ չեն մասնակցել բանակցություններին, բայց եռակողմ շփումների մասին տեղեկացված են եղել: Նա նաև հայտնել է, որ Զելենսկուն տեղեկատվություն կփոխանցի Պուտինի հետ բանակցությունների մասին։
Ավելի վաղ «Axios» պարբերականը գրել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանին խնդրել է նոր առաջարկ պատրաստել Եվրոպայի հետ անվտանգության մասին ապագա համաձայնագրի վերաբերյալ, որը կներառի ոչ միայն ռուսական պահանջները, այլև Մոսկվայի կոնկրետ քայլերը՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Վաշինգտոնում կարծում են, որ առանց եվրոպական մասնակցության անհնար է պայմանավորվել մայրցամաքում անվտանգության ապագա համակարգի մասին: Ամերիկացի բանակցողներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիտկոֆը պետք է կրկնեն այս առաջարկը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: