Խորհրդարանի տեխնիկական հագեցվածության բարձրացման նպատակով կգնվեն գրասենյակային կահույք և համակարգչային սարքավորումներ՝ 25,6 մլն դրամի չափով (70,4 հազար դոլար – խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 11-ին Հայաստանի կառավարության նիստում։
Նշվել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ։
Մեկ այլ որոշմամբ Ազգային անվտանգության ծառայության համար 180 միավոր համակարգչային տեխնիկայի գնման նպատակով հատկացվել է 45,5 մլն դրամ (125 հազար դոլար – խմբ.)։