Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը

Քաղաքականություն

11.09.2026 | 12:34

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով ժամանել է Հնդկաստան, որտեղ կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Նյու Դելիում նրա այցի ծրագրում նախատեսված է նաև «ԻՆՆՈՊՐՈՄ. Հնդկաստան» ցուցահանդես այցելությունը, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։

Պուտինի այցի օրակարգը կսկսվի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմամբ։ Նախատեսված են հանդիպումներ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի, Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ և Նոր զարգացման բանկի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ։ Սեպտեմբերի 12-ին Պուտինը հանդիպելու է նաև Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալիի և Աբու Դաբիի թագաժառանգ Խալիդ Ալ Նահայանի հետ։

ՌԴ նախագահը Նյու Դելիում կմնա երեք օր՝ սեպտեմբերի 11-ից 13-ը։ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-13-ը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գագաթնաժողովին մասնակցելու են նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը․ սա նրա առաջին այցը կլինի Հնդկաստան գրեթե յոթ տարվա ընթացքում։

2024 թվականին ԲՐԻԿՍ-ն ընդլայնվել է՝ ներառելով Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Եթովպիան, 2025 թվականին կազմակերպությանը միացել է նաև Ինդոնեզիան։ 2025 թվականից անդամների թիվը հասել է 11-ի։

Գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 12-ին և 13-ին Նյու Դելիում՝ «Բհարաթ Մանդապամ» համալիրում։ Հնդկաստանը 2026 թվականի հունվարի 1-ից ստանձնել է կազմակերպությունում նախագահությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment