Աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Գրիգորյանն արժանացել է «Լավագույն կանացի գլխավոր դեր» մրցանակին՝ 2026 թ. Ավստրիական երաժշտական թատրոնի մրցանակաբաշխության ժամանակ («Austrian Music Theater Awards»)՝ MusikTheater an der Wien թատրոնում Նորմայի մարմնավորման համար:
Այս մասին տեղեկանում ենք Opera vibes ֆեյսբուքյան էջից։ Նշվում է նաև, որ երգչուհին իր այս դերն ու մրցանակը նվիրել է մորը՝ Իռենա Միլկյավիչույտեին։
Հավելենք, որ Հասմիկ Գրիգորյանը 2 հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։ Նա մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: 2025-ին էլ սոպրանոն Աթենքում էր արժանացել «Լավագույն օպերային երգչուհի» մրցանակին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)