Եվրամիությունը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ հեռակառավարվող մեքենան։ MV-4 սարքավորումը հնարավորություն կտա մասնագետներին վտանգավոր տարածքներում ականների հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներն իրականացնել անվտանգ հեռավորությունից։ Աջակցությունը միտված է բարձրացնելու ականազերծման աշխատանքների արդյունավետությունն ու սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից: «Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի…