Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարի և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում Աննա Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, մասնավորապես՝ Անձնական տվյալների պաշտպանության անկախ հանձնաժողովի ստեղծման և ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու նախաձեռնությունը։
Հանդիպումը կարևոր քայլ է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում հայ-էստոնական համագործակցության ընդլայնման և համատեղ նոր նախաձեռնությունների ձևավորման ուղղությամբ։
ՀՀ արդարադատության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: