ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:
Այս անգամ քննարկման առանցքում էին կրթական ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցի շենքային պայմանների բարելավման և կառուցման, վերակառուցման ծրագրի ընթացքին, ինչպես նաև կրթության որակի բարձրացմանը վերաբերող հարցեր։ Առանձնակի անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը՝ որպես բնագիտական առարակաների արդյունավետ ուսուցման նոր բովանդակություն:
Մանկավարժներն անդրադարձել են նաև կամավոր ատեստավորման գործընթացին, հարցաշարերի բովանդակությանը և այլն:
Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ այս հղմամբ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: