Անօդաչու թռչող սարքը Ռումինիայի ափերի մոտ հարվածել է Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ տեղափոխող նավին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:00-ի սահմաններում, Ռումինիայի Սուլինա նավահանգստի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել նավ, որի վրա եղել է 14 նավաստի, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Անձնակազմի անդամներից 13-ը Ադրբեջանի, մեկը՝ Թուրքիայի քաղաքացիներ են։

Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով զոհեր և տուժածներ չկան։

Ներկայումս նավաստիները սպասում են տարհանման։

Leave a comment