Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դուբայի օդանավակայանները Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում ենթարկվել են բալիստիկ հրթիռներով 17 հարվածի։ Այս մասին հայտարարել է «Dubai Airports» օդանավակայանների օպերատոր ընկերության գործադիր տնօրեն Փոլ Գրիֆիթսը։
Նրա տվյալներով, որոնք մեջբերում է «Khaleej Times» թերթը, բացի հրթիռային հարձակումներից, օդանավակայաններում 111 անգամ հնչել է տագնապի ազդանշան։ Նա հավելել է, որ միջադեպերի հետևանքով ոչ ոք չի զոհվել։
Նրա խոսքով՝ եղել են շատ քիչ թվով տուժածներ, որոնք բոլորն էլ արդեն լիովին ապաքինվել են։