«Դուք մտածում եք՝ մենք այնքան միամիտ ենք, որ կարծենք, թե Դուք ինքնակամ կլքե՞ք Ձեր պաշտոնը այս կամ այն հանգամանքի պայմաններում, բնականաբար՝ ոչ։ Ոչ միայն Ձեզ չենք վստահում ու հավատում, Ալիևին հարյուրապատիկ անգամ չենք վստահում»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Ու հստակեցրեց․ «Մեր ասածն այն է, որ Ալիևը Ձեր քթից բռնած տարել, ասել է՝ էս էլ անեք, խաղաղություն է, էս էլ անեք, խաղաղություն է, ու դեռ տեղ չեք հասել։ Այսօր այստեղ առաջարկ հնչեցվեց․ պետք է ասեմ՝ այո, Ալիևի սահմանադրությունը ՀՀ-ում չի անցնելու, ուզում եք Քինք Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ոչ, նետ, նո, նայն, թուրքերեն չգիտեմ, էդ էլ կասեի»։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հավաստիացումներին, թե սահմանադրական հանրաքվեները կեղծվել են, Աննա Գրիգորյանն ասաց․ «Ասում եք՝ սահմանադրությունները կեղծված են, բայց ութ տարի լավ էլ տեղավորվել եք այդ սահմանադրության մեջ, էդ ի՞նչ մեղու ձեզ կծեց, կարո՞ղ է այդ մեղուն ուղղակի բեղավոր մեղու էր։ Ակնհայտ է, որ կա ադրբեջանական պահանջ»։
Նիկոլ Փաշինյանը կրկին վստահեցրեց՝ բոլոր սցենարների դեպքում ինքը հեռանալու է՝ անկախ նրանից՝ Աննա Գրիգորյանն ինչ է մտածում։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: