Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել Դավուդ Յայեջիին

«Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել Դավուդ Յայեջիին

Նրան այսօր ընդունել է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Յայեջիի մասին շատ ինֆորմացիա հայտնի չէ։ ԶԼՄ-ներից մեկի հրապարակման համաձայն՝ նա դիվանագիտական ծառայություն է իրականացրել նաև Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում, ՌԴ-ում։

Նույն հրապարակման մեջ նշվում է, որ նրա հետազոտական գործունեությունը հիմնականում կենտրոնացած է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության, Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների, Արցախյան հակամարտության, ինչպես նաև Իրանի անվտանգության վրա տարածաշրջանային զարգացումների ազդեցության վրա։

Յայեջիի նշանակման մասին շշուկներ կային դեռ այս տարվա հունվարին։ Այն ժամանակ իրանական ոչ այնքան հայտնի թելեգրամյան ալիքներից մեկը դժգոհություն էր հայտնել նրա հնարավոր նշանակման կապակցությամբ՝ Յայեջիին անվանելով «անփորձ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment