Թե ինչպես կարելի էր Վենետիկի հանձնաժողովի կարծիքին ուղիղ հակառակ մոտեցում դրսևորել, մի հատ էլ՝ դա քրեականացնել. Վարդևանյան

«Տեղին է հիշեցնելը, որ սա ՍԴ որոշման ուժով «Ուժեղ Հայաստան»  խմբակցության պարտականությունն  է առաջադրելու հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու և Դոնթի բանաձևի իրացման տեսանկյունից նաև դրա երաշխավորումը պետք է իրականացվի»,-Աժ տնտեսական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Վրույր Այվազյանին իր դեմ հարուցված քրեական գործերի մասին ՔՊ-ականների հարցերին։

 Վարդևանյանը հիշեցրեց, որ մասնակցել է ԱԺ-ի այլ երկու մշտական հանձնաժողոների նախագահների տեղակալների ընտրությանը և դրանցում ՔՊ-ի թեկնածուների ելույթներում առկա էին Դոնթի բանաձևի պահանջներին հետևողականության դիրքորոշումը։ Նա ասաց, թե ակնկալում է, որ հետևողականություն է ցուցաբերվելու նաև ՍԴ դատարանի որոշումների կայացման ուղղությամբ։

«ԱԺ-ի ցանկացած մարմին՝ լինի Տնտեսական հարցերի կամ ցանկացած այլ հանձնաժողով, պետք է հետևողականություն ցուցաբերի այնպիսի իրավական երաշխիքների վերաբերյալ, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, առավել ևս ՍԴ որոշումներին և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքներին, որոնք կրկին բխում են Եվրոպական համընդհանուր ստանդարտներից։ Շատ տեղին կլիներ, որ Քննչական կոմիտեին և Դատախազության գնահատական տրվեր, թե ինչպես կարելի էր Վենետիկի հանձնաժողովի կարծիքին ուղիղ հակառակ մոտեցում դրսևորել և մի հատ էլ դա քրեկանացնել։

Leave a comment