Իրանը մշտապես կարգելի ցանկացած նավի անցումը Հորմուզի նեղուցով, եթե այն մտնի Թեհրանի կողմից հայտարարված ծովային արգելքի գոտի, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին:
«Եթե որևէ նավ անցնի Հորմուզի նեղուցի արգելքի գոտիով, որի ճշգրիտ կոորդինատները կհայտարարվեն առանձին, այդ նավին ցանկացած ծովային, ապահովագրական կամ լոգիստիկ ծառայությունների մատուցումը կդադարեցվի: Այն կզրկվի Հորմուզի նեղուցով անցնելու իրավունքից, նույնիսկ ապագա փորձերի դեպքում», – նրա խոսքերն է մեջբերել Fars լրատվական գործակալությունը:
Մոհեբիի խոսքով՝ արգելքի գոտի նշանակված տարածքը Հորմուզի նեղուցից արևելք է և ներառում է Չաբահար նավահանգստի շրջակայքը, ինչպես նաև Օմանի և Արաբական ծովերի որոշ հատվածներ: