https://arm.sputniknews.ru/20260909/rusastany-patrast-e-arktikajum-ogtagvortsel-ir-razmatekhnikakan-bvolvor-mijvocnery-zakharvova-106629292.html
Ռուսաստանը պատրաստ է Արկտիկայում օգտագործել իր ռազմատեխնիկական բոլոր միջոցները. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է Արկտիկայում օգտագործել իր ռազմատեխնիկական բոլոր միջոցները. Զախարովա
Sputnik Արմենիա
Ռուսաստանը պահպանում է Արկտիկայում անվտանգության հարցերի շուրջ երկխոսության վերաբերյալ իր պատրաստականությունը։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T15:01+0400
2026-09-09T15:01+0400
2026-09-09T15:04+0400
նատօ
ռուսաստան
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106621324_1:0:1199:674_1920x0_80_0_0_e001504e237afad49ed1a21b7aeaf3b5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Արկտիկայում ՆԱՏՕ-ի ակտիվության աճը անմիջական սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար, և Մոսկվան անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգտագործել ռազմատեխնիկական միջոցները դրանք չեզոքացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել ՆԱՏՕ–ի երկրների վրա. ԹրամփՆրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը քայլեր է ձեռնարկում Արկտիկական տարածաշրջանում ռազմական գերակայության հասնելու համար։ Մոսկվան կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրների գործողությունները հանգեցրել են լարվածության զգալի աճի ծայրահեղ հյուսիսում։Նա ընդգծել է, որ Մոսկվան դաշինքի ռազմական ակտիվությունը տարածաշրջանում դիտարկում է որպես իր անվտանգությանն ուղղված անմիջական սպառնալիք և մտադիր է դա հաշվի առնել իր պատասխան միջոցները ծրագրելիս։Անհրաժեշտության դեպքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, Ռուսաստանը պատրաստ է օգտագործել «ռազմատեխնիկական միջոցների ամբողջ սպեկտրը»՝ առաջացող սպառնալիքները չեզոքացնելու համար։ՆԱՏՕ–ն ուժեղացնում է ներկայությունը Արկտիկայում՝ մրցակցելով ՌԴ–ի և Չինաստանի հետ. ՌյուտեՄիևնույն ժամանակ, Զախարովայի խոսքով, Մոսկվան շարունակում է պահպանել պատրաստականությունը Արկտիկայում անվտանգության հարցերի շուրջ երկխոսության համար։ Ռուսաստանը մտադիր է դրանք քննարկել խաղաղության և կայունության պահպանմամբ, ինչպես նաև տարածաշրջանի կայուն զարգացմամբ հետաքրքրված պետությունների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106621324_151:0:1050:674_1920x0_80_0_0_5aef0df5c53f227a143526e6e3011d71.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, ռուսաստան, մարիա զախարովա
նատօ, ռուսաստան, մարիա զախարովա
15:01 09.09.2026 (Թարմացված է: 15:04 09.09.2026)
Բաժանորդագրվել
Ռուսաստանը պահպանում է Արկտիկայում անվտանգության հարցերի շուրջ երկխոսության վերաբերյալ իր պատրաստականությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Արկտիկայում ՆԱՏՕ-ի ակտիվության աճը անմիջական սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար, և Մոսկվան անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգտագործել ռազմատեխնիկական միջոցները դրանք չեզոքացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը քայլեր է ձեռնարկում Արկտիկական տարածաշրջանում ռազմական գերակայության հասնելու համար։ Մոսկվան կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրների գործողությունները հանգեցրել են լարվածության զգալի աճի ծայրահեղ հյուսիսում։
«Ցավոք` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ջանքերի շնորհիվ ծայրահեղ հյուսիսը վերջին տարիներին վերածվել է աշխարհաքաղաքական առճակատման գոտու, այդ թվում՝ մեր երկրի հետ», – ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Մոսկվան դաշինքի ռազմական ակտիվությունը տարածաշրջանում դիտարկում է որպես իր անվտանգությանն ուղղված անմիջական սպառնալիք և մտադիր է դա հաշվի առնել իր պատասխան միջոցները ծրագրելիս։
Անհրաժեշտության դեպքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, Ռուսաստանը պատրաստ է օգտագործել «ռազմատեխնիկական միջոցների ամբողջ սպեկտրը»՝ առաջացող սպառնալիքները չեզոքացնելու համար։
Միևնույն ժամանակ, Զախարովայի խոսքով, Մոսկվան շարունակում է պահպանել պատրաստականությունը Արկտիկայում անվտանգության հարցերի շուրջ երկխոսության համար։ Ռուսաստանը մտադիր է դրանք քննարկել խաղաղության և կայունության պահպանմամբ, ինչպես նաև տարածաշրջանի կայուն զարգացմամբ հետաքրքրված պետությունների հետ։