Չինաստանի հյուսիսում խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Բաժանորդագրվել

Դեպքի պատճառը դեռևս պարզված չէ, ընթանում է հետաքննություն։

Չինաստանի հյուսիսում՝ Շանսի նահանգի բնակելի համալիրներից մեկում, երեկ խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Նախնական տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 14-ի։ Եվս ավելի քան 30 մարդ տուժել է։

Թայյուան քաղաքի Ինցզե շրջանում գտնվող բնակելի համալիրներից մեկում բռնկված հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։

Հրդեհի հետևանքների վերացման աշխատանքները տեղում շարունակվում են։

Leave a comment