Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Աբովյանի կամրջի մոտ, բախվել են 27-ամյա Ա. Ա․-ի վարած «Mercedes C350» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Հ. Ք․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է կայքը, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում վարորդներից Հ. Ք․-ին, ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 24-ամյա Մ. Բ․-ին և նրանց անչափահաս ուղևորին առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա հետազոտման նպատակով կնոջն ու երեխային տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Հովիկ Ք․-ն և հիվանդանոց տեղափոխված Մարիամ Բ․-ն ամուսիններ են, իսկ անչափահաս աղջնակը՝ նրանց երեխան։