Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը մնում է ուժի մեջ

Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ ամերիկյան կողմին երկու օր առաջ ներկայացված իրանական առաջարկը մնում է ուժի մեջ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մեր երկօրյա առաջարկը մնում է ուժի մեջ։ Ընդունե՛ք պահանջները՝ մասնավորապես, բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը, և տեսե՛ք արդյունքը», — գրել է Արաղչին X սոցիալական ցանցի իր էջում։

Նա հավելել է, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի կատարել Իրանի պահանջները, Թեհրանը «դժոխային կրակ» կտեղա Միացյալ Նահանգների վրա։

Leave a comment