Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մաքրության համաշխարհային օրվա» շրջանակում Երևանի քաղաքապետարանը Karcher Armenia ընկերության հետ համագործակցության շրջանականերում, Green Green, և Vega ընկերությունների հետ համատեղ կազմակերպում է համաքաղաքային մաքրապատումներ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Մաքրման աշխատանքները միաժամանակ կիրականացվեն վարչական շրջաններում նախապես բացահայտված աղբի կուտակման վայրերում՝ նպաստելով քաղաքի հանրային տարածքների մաքրությանն ու բարեկարգմանը։ Նախաձեռնության շրջանակում Kärcher սարքավորումներով կիրականացվեն նաև Երևանի հուշարձանների լվացման և մաքրման աշխատանքներ։