Իրանի դեմ պատերազմում մեր հաղթանակից հետո նավթի գները կտրուկ կնվազեն․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել է, որ նավթի գները կտրուկ կնվազեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետո։

«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում։ Երեք դոլար մեկ գալոնի համար, և ի վերջո երկու դոլարից ցածր մեկ գալոնի համար», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ անկումը տեղի կունենա արագ։

Թրամփը կրկին նշել է, որ «Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»։

Leave a comment