Մասիսի հիվանդանոցում կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ ձերբակալվածներ կան

Բաժանորդագրվել

Ձերբակալվածների թվում է նաև «Եդեմ» բժշկական կենտրոնի տնօրենը։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Մասիս քաղաքի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկանությունն Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Իրա Զ․-ի մահվան մասին ահազանգը ստացել է սեպտեմբերի 4-ին` ժամը 12։10-ի սահմաններում։

Նույն օրը ձերբակալվել են նշված հիվանդանոցի 2 բուժքույրերը` 54-ամյա Երանուհի Խ․-ն և 71-ամյա Շողիկ Ա․-ն, անեսթեզիոլոգ 67-ամյա Կարեն Բ․-ն, շտապօգնության բժիշկ 38-ամյա Դավիթ Գ․-ն և «Եդեմ» բժշկական կենտրոնի տնօրեն 67-ամյա Մհեր Ե․-ն։

Ձերբակալվածները ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Վրաերթ Երևան–Երասխ ճանապարհին. 75–ամյա հեծանվորդը տեղում մահացել է

Leave a comment