Ըստ պաղեստինյան Գազայի հատվածի հարցերով Խաղաղության խորհրդի գերագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի՝ տարածաշրջանի վերականգնման ու վերակառուցման ծրագրերը մոտ ժամանակում չեն իրականացվի։
«Գազայի ժողովուրդն ապրում է ծայրահեղ ծանր հումանիտար պայմաններում: Մենք դեռ հեռու ենք պաղեստինյան անկլավի վերականգնման գործընթաց սկսելուց»,- ասել է Մլադենովը, որի խոսքը մեջբերել Է Al Hadath հեռուստաալիքը:
Նա ընդգծել է. «Մենք պետք է ավելի արագ շարժվենք՝ Գազայի վերակառուցումը սկսելու համար: Խաղաղության խորհուրդը պարտավորություններ ունի մի շարք երկրներից այս հարցի վերաբերյալ»։
Ավելի վաղ բարձրաստիճան ներկայացուցիչը կոչ էր արել իսրայելական զորքերի շուտափույթ դուրսբերում տարածաշրջանից և շինանյութերի առաքում, որոնք անհրաժեշտ են պաղեստինյան անկլավում ենթակառուցվածքների ու բնակելի շենքերի վերականգնման համար՝ նշելով, որ «այդ նպատակով հավաքված միջոցները բավարար չեն»: Օգոստոսի 28-ին Մլադենովը հայտնել էր, որ խաղաղության խորհուրդը «7 մլրդ դոլարի խոստումներ է ստացել Գազայի վերականգնման համար»: