Բաց դատավարությունում կերևա այս «գործի» ամբողջ աբսուրդը. Արեգնազ Մանուկյանը ուղերձ է հղել

https://arm.sputniknews.ru/20260907/bac-datavarutjunum-kereva-ajs-gvortsi-ambvoghj-absurdy-aregnaz-manukjany-ugherdz-e-hghel-106559719.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103421259_0:232:705:761_1920x0_80_0_0_df776ef314d1a4a297e78a3d1145486b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արեգնազ մանուկյան, անդրանիկ թևանյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), դատ

արեգնազ մանուկյան, անդրանիկ թևանյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), դատ

Բաժանորդագրվել

Մանուկյանը շեշտել է, որ որևէ ակնկալիք չունի ձևով իրավական, բայց բովանդակությամբ քաղաքականացված դատական համակարգից։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ուղերձ է հղել «Աբովյան» ՔԿՀ–ից և նշել, որ իր նվազագույն ակնկալիքն այն է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ, որպեսզի «հանրությունն անմիջականորեն կարողանա տեսնել այդ «գործի» ամբողջ աբսուրդը»։ Մանուկյանի ուղերձը հրապարակել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը սոցցանցային իր էջում։

«Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Թևանյանի և իմ դեմ շինծու գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ կալանքիս ժամկետը լրանալու նախորդ օրը, ինչը նշանակում է, որ միտումնավոր այնպես ձգձգեցին գործընթացները, որ երկամսյա կալանքի մինչև վերջին օրը հնարավորություն չունենամ թեկուզ մեկ օր շուտ ազատության մեջ լինել»,–նշել է նա։

Մանուկյանը շեշտել է, որ որևէ ակնկալիք չունի ձևով իրավական, բայց բովանդակությամբ քաղաքականացված դատական համակարգից։

«Իսկ իմ դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ»,–գրել է նա։

Հիշեցնենք` «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվեց մայիսի 23–ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն: Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։
Մայիսի 23-ին նա կալանավորվեց։
Նույն գործով անցնում է նաև Արեգնազ Մանուկյանը։ Հուլիսի 9-ի վաղ առավոտյան էլ իրավապահները ներխուժեցին Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։
2 պահանջ կա․ «Մայր Հայաստանն» ակցիա է անում ի աջակցություն Թևանյանի և Մանուկյանի

Leave a comment