ԱԺ նախագահը և Շվեդիայի դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցության խորացման և զարգացման անհրաժեշտությունը


ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին։


Եվա Սունդքվիստը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ։


Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Շվեդիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման և առկա կապերի առավել զարգացման կարևորությունը։


Ռուբեն Ռուբինյանն ու Եվա Սունդքվիստը կարևորել են նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնումն ու միջխորհրդարանական շփումների ակտիվացումը։


Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և վերջին զարգացումներին։

Դիտումների քանակ2

Leave a comment