ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, որ իրենք կապիտուլյացիայի են ենթարկել Հայաստանը, ջախջախել ու մի բան էլ ներողություն են ակնկալում հայերից, ի պատասխան՝ գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ:
Իհարկե, անիմաստ է մանրամասն գրել, թե ինչի մասին է գործը կամ ինչպիսի զավեշտ է դրանում Սերժ Սարգսյան անուն-ազգանունը տեղավորելը, բայց դե սա է այսօրվա բռնատիրական ռեժիմի ողջ մերկությունը և թեմաներին բարձր հնչեղություն հաղորդելու հետևողականությունը:
Դրսից աճող ճնշումների, հնչող վիրավորանքների և հարվածների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, դիմակայությունը զրոյական է, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշումների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: