Իսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։.

Իսպանիայի կենտրոնական հատվածում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 40-ը, հայտնում է ABC-ն։

«Ուրդայում արագընթաց գնացքի և Iryo ընկերության գնացքի մասնակցությամբ երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդ», — արտակարգ ծառայություններին հղումով հայտնում է թերթը։

Նախնական վարկածի համաձայն՝ մայրաքաղաքից Սևիլիա մեկնող AVE արագընթաց գնացքը հետևից բախվել է մասնավոր Iryo օպերատորի գնացքին։ Վերջինիս երկու վերջին վագոնները դուրս են եկել ռելսերից և գլորվել երկաթուղային հողաթմբից ներքև։

Արագընթաց երկաթուղային գծի երթևեկությունը դադարեցվել է։

Leave a comment