https://arm.sputniknews.ru/20260907/kapanum-otarerkrja-nerdrumner-chkan-pvokhqaghaqapety-tntesakan-aktivutjan-masin-106552438.html
Կապանում օտարերկրյա ներդրումներ չկան. փոխքաղաքապետը` տնտեսական ակտիվության մասին
Կապանում օտարերկրյա ներդրումներ չկան. փոխքաղաքապետը` տնտեսական ակտիվության մասին
Sputnik Արմենիա
Կապանն ակտիվացրել է տնտեսական կապերը հարևան Իրանի հետ։ 07.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-07T16:33+0400
2026-09-07T16:33+0400
2026-09-07T16:33+0400
հայաստան
կապան
գոռ թադևոսյան
բնակարան
զբոսաշրջություն
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1e/80005715_0:151:1600:1051_1920x0_80_0_0_09a4de960b33bf7bde7207566c97366b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Կապանում այս պահին օտարերկրյա ներդրումներ չկան․ համայնքում իրականացվող ներդրումները հիմնականում տեղացի գործարարներինն են։ Կապանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը։Նրա խոսքով՝ չնայած վերջին տարիների անվտանգային փոփոխություններին՝ Կապանում տնտեսական առումով հետընթաց չի եղել։Նա ընդգծեց` Կապանում բնակարանների պահանջարկը մեծ է, ինչն էլ բարձրացրել է գները. վերջին տարիներին քաղաքում երեք նոր բազմաբնակարան շենք է կառուցվել, իսկ նորակառույցներում բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը հասնում է 1300–1500 դոլարի՝ մոտենալով Երևանի գներին։«Բավականին մեծ պահանջարկ կա։ Եթե կլինեն նոր բազմաբնակարան շենքեր կառուցելու ցանկություն ունեցողներ, համայնքը միայն կխրախուսի, որովհետև դրա պահանջարկը կա»,– ասաց համայնքի ղեկավարի տեղակալը։Սահմանազատումը կարելի էր սկսել Կապանի օկուպացված հատվածներից․ համայնքի ղեկավարի տեղակալՄյուս ակտիվացող ուղղությունը զբոսաշրջությունն է։ Փոխքաղաքապետը նշեց` հատկապես վերջին 3–4 տարիներին Կապան այցելողների հոսքը նկատելիորեն մեծացել է, իսկ Խուստուփը դարձել է քաղաքի զբոսաշրջային այցեքարտերից մեկը։Օտարերկրյա ներդրումների բացակայության ֆոնին Կապանն ակտիվացրել է տնտեսական կապերը հարևան Իրանի հետ։ Թադևոսյանի խոսքով՝ համայնքը սերտորեն գործակցում է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ։«Հյուպատոսության բացումից հետո հարաբերությունների ակտիվացումը նկատելի է առնվազն մեր խոշորացված համայնքի մակարդակով»,– շեշտեց Թադևոսյանը։Նա նշեց` արդեն իսկ Կապանում կազմակերպվել են իրանական արտադրության ապրանքների էքսպո-ցուցահանդեսներ, իսկ Կապանի գործարարները մեկնել են Իրան՝ տեղում ծանոթանալու երկրի արտադրական և տնտեսական հնարավորություններին։
կապան
սյունիք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1e/80005715_0:0:1600:1200_1920x0_80_0_0_534e39cdf50427410bd9f77bb8e4dbe6.jpg.webp
հայաստան, կապան, գոռ թադևոսյան, բնակարան, զբոսաշրջություն , սյունիք
հայաստան, կապան, գոռ թադևոսյան, բնակարան, զբոսաշրջություն , սյունիք
Կապանն ակտիվացրել է տնտեսական կապերը հարևան Իրանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Կապանում այս պահին օտարերկրյա ներդրումներ չկան․ համայնքում իրականացվող ներդրումները հիմնականում տեղացի գործարարներինն են։ Կապանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ չնայած վերջին տարիների անվտանգային փոփոխություններին՝ Կապանում տնտեսական առումով հետընթաց չի եղել։
«Ավելին` շինարարության ոլորտում տնտեսական ակտիվություն ունենք, նոր շինարարական կազմակերպություններ են բացվել։ Զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ նոր հյուրատներ ու հյուրանոցներ են կառուցվել։ Մարդիկ էլի կառուցելու նպատակ ունեն, դիմում են համայնքին։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս երկու ոլորտներում առաջընթաց կա»,– ավելացրեց Թադևոսյանը։
Նա ընդգծեց` Կապանում բնակարանների պահանջարկը մեծ է, ինչն էլ բարձրացրել է գները. վերջին տարիներին քաղաքում երեք նոր բազմաբնակարան շենք է կառուցվել, իսկ նորակառույցներում բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը հասնում է 1300–1500 դոլարի՝ մոտենալով Երևանի գներին։
«Բավականին մեծ պահանջարկ կա։ Եթե կլինեն նոր բազմաբնակարան շենքեր կառուցելու ցանկություն ունեցողներ, համայնքը միայն կխրախուսի, որովհետև դրա պահանջարկը կա»,– ասաց համայնքի ղեկավարի տեղակալը։
Մյուս ակտիվացող ուղղությունը զբոսաշրջությունն է։ Փոխքաղաքապետը նշեց` հատկապես վերջին 3–4 տարիներին Կապան այցելողների հոսքը նկատելիորեն մեծացել է, իսկ Խուստուփը դարձել է քաղաքի զբոսաշրջային այցեքարտերից մեկը։
«Շատերին հետաքրքրում է Խուստուփը, այն ճանաչելի է դարձել։ Դա մեր քաղաքականություններից մեկն է, որովհետև ոչ բոլորն են ծանոթ Սյունիքի գեղատեսիլ ու պատմամշակութային վայրերին։ Մեր քաղաքականությունն է ճանաչելի դարձնել մեր պատմամշակութային հուշարձանները, զբոսաշրջային կարևոր ուղղությունները։ Այսօր արդյունքն այն է, որ նկատում ենք այդ մեծ հոսքերը»,– ավելացրեց նա։
Օտարերկրյա ներդրումների բացակայության ֆոնին Կապանն ակտիվացրել է տնտեսական կապերը հարևան Իրանի հետ։ Թադևոսյանի խոսքով՝ համայնքը սերտորեն գործակցում է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ։
«Հյուպատոսության բացումից հետո հարաբերությունների ակտիվացումը նկատելի է առնվազն մեր խոշորացված համայնքի մակարդակով»,– շեշտեց Թադևոսյանը։
Նա նշեց` արդեն իսկ Կապանում կազմակերպվել են իրանական արտադրության ապրանքների էքսպո-ցուցահանդեսներ, իսկ Կապանի գործարարները մեկնել են Իրան՝ տեղում ծանոթանալու երկրի արտադրական և տնտեսական հնարավորություններին։