Ոչ թե տնտեսական նախագիծ, այլ կոշտ քաղաքական գամբիտ․ Աշոտյանը՝ TRIPP-ի մասին

https://arm.sputniknews.ru/20261028/voch-te-tntesakan-nakhagits-ajl-kvosht-qaghaqakan-gambit-ashvotjany-tripp-i-masin-108605707.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/14/97930469_24:0:1447:1067_1920x0_80_0_0_b5d297fb9546cd898f119653699b47e5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թրամփի ուղի (tripp), արմեն աշոտյան, հայաստան, սյունիք, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, թուրքիա, ամն

թրամփի ուղի (tripp), արմեն աշոտյան, հայաստան, սյունիք, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, թուրքիա, ամն

Բաժանորդագրվել

ՀՀԿ փոխնախագահի գնահատմամբ` այս ամենը կարող է ավարտվել նրանով, որ ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքը վերածվի օտարերկրյա անկլավի, իսկ մեր տարածքը դիտվի լեգիտիմ թիրախ Իրանի համար։


ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․
Եթե TRIPP-ի մասին խոսելիս մի կողմ դնենք քաղցրալեզու դիվանագիտական փաթեթավորումն ու միացնենք քննադատական մտածողությունը, ակնհայտ է դառնում՝ մեր առջև ոչ թե տնտեսական նախագիծ է, այլ կոշտ քաղաքական գամբիտ։ Այսպես է կարծում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«TRIPP-ն իր ներկայիս տեսքով զրկում է Հայաստանին ձայնի իրավունքից և դե ֆակտո վերածվում է պանթյուրքական աշխարհաքաղաքական դաշինքի գլխավոր գործիքի՝ միմյանց կապելով Բաքուն ու Անկարան՝ ամերիկյան ֆինանսական փաթեթավորման ներքո»,- նշում է Աշոտյանը։

Նա իր կարծիքը հիմնավորող մի քանի հանգամանք է նշում։ Ըստ նրա՝ TRIPP-ի գլխավոր տնտեսական խնդիրն այն է, որ չափազանց թանկ է, իսկ կատաղի մրցակցության պայմաններում դրանով տեղափոխելու բան առանձնապես չկա։ Սյունիքի դժվարանցանելի տեղանքում զրոյից ժամանակակից երկաթուղի, ավտոմայրուղի կառուցելը, էլեկտրահաղորդման գծեր ու խողովակներ անցկացնելը, ըստ տարբեր գնահատականների, կարժենա ավելի քան 2․4 միլիարդ դոլար։

«TRIPP նախագիծը դասական օրինակ է այն բանի, թե ինչպես են սուվերենությունը, տնտեսությունը և ազգային շահերը զոհաբերվում աշխարհաքաղաքականությանը։ Դրա լոգիստիկ արժեքը խիստ կասկածելի է, իսկ գեոպոլիտիկ ռիսկերը՝ հսկայական։ Ունենալով ընդամենը 2 մլն տոննա համեստ մեկնարկային հզորություն՝ արդեն 5 մլն տոննայով աշխատող Բաքու-Թբիլիսի-Կարսի և կառուցվող մեգա-Անակլիայի ֆոնին, այս նախագիծը Վաշինգտոնին պետք է բացառապես Իրանի և ՌԴ-ի դեմ պայքարելու համար»,- նշում է Աշոտյանը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի համար ԱՄՆ-ի ֆինանսաքաղաքական հովանոցի տակ թաքնվելու փորձը կարող է ավարտվել նրանով, որ ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքը (և ոչ միայն) վերածվի օտարերկրյա անկլավի, որը սպասարկում է Բաքվի ու Անկարայի պանթյուրքական շահերը, իսկ Հայաստանի տարածքը կարող է դիտվել լեգիտիմ թիրախ Իրանի համար։

Աշոտյանը համոզված է՝ ապագայի համար լոգիստիկ պատերազմներում հաղթելու են նրանք, ովքեր տեր են կանգնում սեփական շահերին, այլ ոչ թե նրանք, ովքեր իրենց հողը վարձով են տալիս աշխարհի հզորներին։

Leave a comment