ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը՝ Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրվա առթիվ
Սեպտեմբերի 7-ին՝ Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրվա առթիվ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում օդի աղտոտվածության դեմ պայքարը դիտարկել ոչ միայն որպես բնապահպանական, այլև առողջապահական և տնտեսական առաջնահերթություն։
Ուղերձի հիմնական շեշտադրումները՝
Մաքուր օդը և տնտեսական զարգացումը հակասող նպատակներ չեն։
Տնտեսական առաջընթացի և շրջակա միջավայրի պաշտպանության միջև ընտրությունը կեղծ երկընտրանք է։
Մաքուր օդի համար ներդրումները նաև ներդրումներ են մարդկանց և տնտեսության ապագայի մեջ։ Օդի աղտոտվածության նվազեցումը նպաստում է առողջության պահպանմանը, տնտեսական կորուստների նվազեցմանը և ավելի դիմակայուն տնտեսությունների ձևավորմանը։ Յուրաքանչյուր 1 դոլարի ներդրումը ապացուցված մաքուր օդի լուծումներում բերում է 15 դոլարի օգուտ:
Օդի աղտոտվածության և կլիմայի փոփոխության խնդիրները փոխկապակցված են։ Դրանց ընդհանուր աղբյուրների դեմ համակարգված գործողությունները կարող են միաժամանակ բարելավել օդի որակը, պաշտպանել առողջությունը և նպաստել կլիմայական նպատակների իրականացմանը։
Լուծումները գոյություն ունեն․ անհրաժեշտ է անցնել գործողությունների։ Գիտական տվյալների, արդյունավետ քաղաքականության, միջազգային համագործակցության և արդեն ապացուցված լուծումների կիրառումն այն ճանապարհն է, որով հնարավոր է հասնել ավելի մաքուր օդի։
Մաքուր օդը զարգացման հակառակ կողմը չէ։
Մաքուր օդը առողջ և կայուն զարգացման պայմաններից է։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: