Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան խանգարել են Կալասին պաշտպանական խումբ ստեղծել. Euractiv


Euractiv-ի տվյալներով՝ Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան կարողացել են խանգարել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին պաշտպանական խումբ ստեղծել:


«Որոշ անդամ պետություններ կարծում են, որ այս պահին դա ճիշտ ուղին չէ։ Նախարարների հետ քննարկումներից հետո որոշեցինք չշարունակել այս նախաձեռնությունը»,- պորտալին ասել է եվրոպացի պաշտոնյան։


Եվրոպական պաշտպանական քաղաքականության ոլորտում գաղափարների քննարկման համար բարձրաստիճան խորհրդականների խումբ ստեղծելու ծրագիրը, ենթադրաբար, բախվել է Փարիզի, Բեռլինի և Հռոմի դիմադրությանն ու տապալվել է միայն մի քանի օր անց այն բանից հետո, երբ դրա մասին հրապարակավ հայտարարել է Կալասը: Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ նոր մարմինը պետք է ներառեր ԵՄ երկրների, ինչպես նաև Միացյալ Թագավորության և Ուկրաինայի նշանավոր գործիչների։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովը մշակում է Կալասի գլխավորած ԵՄ դիվանագիտական ​​ծառայության կրճատման ծրագրեր։

Leave a comment