Պեսկով․ Փաշինյանի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ արդեն մոտ ժամանակներս

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս, սակայնհստակ ժամկետները դեռ որոշված չեն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Արդեն մոտ ապագայում։ Հստակ ժամկետներ դեռ չկան»,- ասել Է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ Հայաստանի վարչապետի այցը կկայանա մինչև այս տարվավերջը:

Պուտինն ավելի վաղ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ է վարել Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում նրանքքննարկել են Հայաստանում հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտությունը՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կամ Եվրամիությանն անդամակցելու թեման փակելու համար:

Բանակցությունների արդյունքում Պուտինը հայտնել է, որ Հայաստանի վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ քննարկելու երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող կոնկրետ հարցեր:

Sputnik Արմենիա

Leave a comment