ԱՄԷ-ն վաղ թե ուշ կվերականգնեի հարաբերությունները Իրանի հետ․ ԱՄԷ նախագահի խորհրդական

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արաբական Միացյալ Էմիրությունները վաղ թե ուշ ստիպված կլինեն վերականգնել հարաբերությունները Իրանի հետ Մերձավոր Արևելքի հակամարտության ավարտից հետո՝ ըստ ԱՄԷ նախագահի դիվանագիտական ​​հարցերով խորհրդական Անվար Գարգաշի։

«Իրանի հետ հարաբերությունները մնում են կենտրոնական հարց ոչ միայն ԱՄԷ-ի, այլև Պարսից ծոցի բոլոր երկրների համար։ Իրանը մնում է մեր հարևանը, և որոշ պահի մենք ստիպված կլինենք գտնել միջոց վերականգնելու այն, ինչը կարելի է վերականգնել։ Աշխարհագրությունը մեզ այլընտրանք չի թողնում», – ասել է նա Աբու Դաբիում կայացած Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքականությանը, տնտեսագիտությանը և անվտանգությանը նվիրված միջազգային ֆորումում։

Leave a comment