Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի նորանշանակ տնօրեն Ռոմանոս Սաֆարյանը գործակարգավարական նիստում ասաց, որ հաշվետու ժամանակահատվածում Երևանում սպասարկվել է ընդհանուր 9359 աղբաման։ Նրա խոսքով՝ այս թիվը կարող է փոփոխվել, քանի որ ներկայում իրականացվում են գույքագրման աշխատանքներ։

«Վարձակալական հիմունքներով տրամադրված աղբամաններից ամենօրյա գրաֆիկով սպասարկվել է 225-ը»,- հայտնեց Սաֆարյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ի պատասխան նշեց, որ այս թիվը բավարար չէ, և անհրաժեշտ է էապես ավելացնել վարձակալական աղբամանների քանակը։ Նրա խոսքով՝ մասնավոր բիզնեսների կողմից գոյացող աղբի մեծ ծավալները հաճախ ծանրաբեռնում են քաղաքային աղբատարները։ Քաղաքապետի խոսքով՝ տնտեսվարողների համար նախատեսված է առանձին՝ վճարովի ծառայություն, և անհրաժեշտ է աշխատել նրանց հետ, որպեսզի մասնավոր բիզնեսները օգտվեն այդ ծառայությունից ու ստանան առանձնացված սպասարկում։

«Նրանց աղբի ծավալները էականորեն ավելի մեծ են»,- նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment