Անօրինական ներգաղթի դեմ բողոքի ցույցերը հարավային Անգլիայի Պորտսմութ քաղաքում վերաճել են ոստիկանության հետ բախումների, գրել են բրիտանական ԶԼՄ-ները։
Սեպտեմբերի 6-ին անօրինական միգրանտները տեղափոխվել են Պորտսմութ Լա Մանշում բրիտանական իշխանությունների կողմից կասեցված նավից։ Դրանից հետո նավահանգստային քաղաքում, որտեղ տեղակայված է Թագավորական նավատորմի բազան, սկսվել են ինքնաբուխ բողոքի ցույցեր, որոնց մասնակցել է մոտ 500 մարդ։ Ցուցարարները փակել են նավահանգստի մուտքը, որտեղ, ենթադրաբար, պահվում են անօրինական միգրանտները։ Ակնկալվում է, որ նրանք Պորտսմութից կտեղափոխվեն Մենսթոն, որտեղ միգրանտների կալանքի կենտրոն է։ Ոստիկանությունը օգտագործել է պղպեղի սփրեյ՝ անկարգությունները ճնշելու համար, սակայն ցուցարարները կարողացել են ճեղքել փոքր նավակների կայանատեղի։