Իսրայելի ոստիկանությունն առաջին անգամ աշխատակիցներ է տեղակայել Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական տաճարի մոտ՝ կանխելու հայկական սրբավայրի նկատմամբ պարբերաբար տեղի ունեցող թքելու և այլ վիրավորական գործողությունները, տեղեկացնում է The Times of Israel-ը։
Սակայն նույնիսկ ոստիկանների ներկայությունը դեռևս չի կանգնեցրել նման միջադեպերը։
Ոստիկանության աշխատակիցները շաբաթ օրը հայտնվել են Հին քաղաքում գտնվող հայկական եկեղեցու մոտ, հայտնել է Իսրայելում դավանանքի ազատության տվյալների կենտրոնի ներկայացուցիչ Յիսկա Հարանին, որը փաստագրում է երկրում կրոնական խտրականության դեպքերը։
Ըստ Հարանիի, նախորդ երեկո նա տեսանյութում ֆիքսել է մի երիտասարդ հրեա կնոջ, որը, անցնելով տաճարի կողքով, թքել է դրա ուղղությամբ, ապա, ինչպես երևում է տեսագրությունից, լիզել է իր մատները։ Դրանից հետո կնոջը մոտեցել են ոստիկանները, սակայն իրավիճակի հետագա զարգացումը տեսանյութում չի արձանագրվել։
News.am